Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լյարդի ճարպակալումը բուժելու բնական միջոցներ. tert.am

Լյարդի ճարպակալումը բուժելու բնական միջոցներ. tert.am

Լյարդի ճարպակալման խնդրին բախվում են շատերը: Ինչպես գրում է Top healthy life-ը` այս խնդիրը կարելի է հաղթահարել առողջ ապրելակերպ վարելով և փոփոխություններ սահմանելով ընդհանուր սննդակարգում:

Եթե լյարդի ճարպակալումը որևէ հիվանդության, օրինակ` շաքարախտի հետևանք է, պետք է ժամանակին ախտորոշել և բուժել: Լյարդը  ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5-10 տոկոսը կազմում է ճարպը: Դրա համար պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի չարաշահումը:

Պարբերականի ներկայացմամբ` լյարդի ճարպակալումից խուսափելու և արդեն իսկ վնասված օրգանը վերականգնելու համար անհրաժեշտ է.

1. Դադարեցնել ալկոհոլի օգտագործումը:

2. Ձերբազատվել ավելորդ քաշից, որը նույնպես կարող է ազդել լյարդի ճարպակալման վրա: Օրական 30 րոպե մարզումը կարող է նպաստել շաբաթական 1 կգ նվազեցնելուն:

3. Կոճապղպեղի օգտագործումը: Այն հակաօքսիդանտներ է  պարունակում և օգտակար է տրիգլիցերիդի մակարդակը կարգավորելու համար:

4. Թուրինջ, որը պարունակում է ֆերմենտներ, որոնք պատասխանատու են ճարպային թթուների օքսիդացման համար:

5. Առյուծատամի թեյ (խատուտիկ): Այն օգտագործվել է հնագույն ժամանակներից և մաքրում է արյունը` ներազդելով որպես հակաօքսիդանտ:

6. Մրգերի և բանջարեղենի հաճախակի օգտագործում: Հում միրգն ու բանջարեղենը լյարդի մաքրման համար  նշանակալի են:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. steptohealth.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ